Հիլարի Քլինթոնը պարտությունից հետո այլևս չի հետևում իրեն (լուսանկարներ)
Պարտությունից հետո Հիլարի Քլինթոնը առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա այցելել է Երեխաների պաշտպանության հիմնադրամ, հանդես եկել ելույթով և խոստովանել, որ դեպրեսիայի մեջ է: Այս մասին գրում է «Комсомольская Правда»-ն:
Նախկին պետքարտուղարի խոսքերով` նա 1 շաբաթ շարունակ չէր կարողանում դուրս գալ տանից. «Անցած շաբաթվա ընթացքում ես հաճախակի էի ցանկանում վերցնել մի լավ գիրք, փաթաթվել տաք ծածկոցով, շրջապատվել իմ շներով ու այլևս երբեք տանից դուրս չգալ»,- ասել է Քլինթոնը:
Շատերը նկատել են, թե որքան վատ տեսք ուներ Հիլարին: Ներկաները դա պայմանավորել են նախագահական ընտրություններին վերջինիս տարած պարտությամբ և այդ ընթացքում ունեցած նյարդային լարվածությամբ: Բացի դա, Հիլարի Քլինթոնը սկսել է իրեն այլևս չհետևել. չկան քաղաքական գործչի գեղեցիկ դիմահարդարումն ու վարսերի հարդարանքը: