Պուտինի և Թրամփի միջև քաղաքական փոխըմբռնում կա. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական փոխըմբռնում ունեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես այժմ ինչ-որ տերմիններ և պիտակներ չեմ օգտագործի: Տղամարդկանց միջև գործնական պրոֆեսիոնալ զրույց է տեղի ունեցել: Նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների փոխհամագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային գլոբալ հարցեր: Նրանք, անկասկած, քաղաքական ըմբռնում ունեն»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարարը հույս ունի, որ Թրամփի երդմնակալությունից հետո այդ փոխըմբռնումը կտեղափոխվի գործնական դաշտ: