«Time» ամսագիրը հրապարակել է պատմության նշանավոր լուսանկարների հարյուրյակը
Ամերիկական «Time» ամսագիրը «100 լուսանկար» նախագծի շրջանակում հրապարակել է 1826-ից 2015 թթ.-ին պատմության մեջ 100 ամենից հեղինակավոր լուսանկարները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ամսագիրը նշում է, որ 3 տարի շարունակ «Time»-ի լրագրողները համագործակցել են միջազգային կառույցների, լուսանկարիչների հետ, ովքեր օգնել են իրենց կազմել լուսանկարկների ցանկը: Այս ամենից բացի, լրագրողները շփվել են լուսանկարներում տեղ գտած որոշ մարդկանց հետ:
Ցանկում ներառված են Էռնեստո Չե Գևարայի դիմանկարը, Մուհամեդ Ալիի նոկաուտը, «Օսկար» մրցանակբաշխության ընթացքում հոլիվուդյան դերասանների մի ինքնանկար և այլն:
«Ճաշ երկնաքերի վրա»
Հաբլ տիեզերական աստղադիտակի նկարը «Արարման սյուները». 1995 թ.
Հոլիվուդյան դերասանների ինքնանկարը` 2014 թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությանը: