Թուրքիայի ՊՆ-ն քննարկում է ՌԴ-ից «S-400» համալիրներ ձեռք բերելու հարցը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ Անկարան քննարկում է Ռուսաստանի հետ «S-400» համալիրների ձեռքբերման հարցը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
«Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանության ծրագրին՝ գործը ընթացքի մեջ է: Մենք բանակցում ենք «S-400»-ի համար ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր: Այժմ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ դրական է: Մենք հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լրջորեն կարձագանքեն, և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջներին», - ասել է նա:
Իշըքը նշել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է ռուսական առաջարկի շուրջ, բայց «վերջնական նպատակն է արտադրել այդ համակարգերը իրենց մոտ»: