Ռիկի Մարտինը նշանադրվել է իր ընկերոջ հետ
Հայտնի երաժիշտ Ռիկի Մարտինը հեռուստաշոուի ժամանակ պատմել է իր սիրելիի հետ նշանադրության մասին:
Երգիչը, ով արդեն մեկ տարի է հարաբերությունների մեջ է ազգությամբ սիրիացի լոնդոնաբնակ նկարիչ Ջավան Յուզեֆի հետ, կիսվել է իր սիրելիին արած ամուսնության առաջարկության մանրամասներով:
«Առաջարկությունը ես եմ արել, - պատմել է երգիչը, - Ես շատ էի նյարդայնանում: Ծնկի իջա և ավանդական հարցը տալու փոխարեն՝ ասացի՝ քեզ համար մի բան ունեմ, և տվեցի մատանին»:
Բացի այդ, լատինամերիկյան երգիչը պատմել է իրենց ծանոթության մասին ռոմանտիկ պատմությունը:
«Ես նկարների հավաքածու ունեմ: Եվ մի անգամ ես տեսա Ջամալի աշխատանքները, որոնք շատ տպավորիչ էին, ուստի որոշոցի հանդիպել նրա հետ: Դա սեր էր առաջին հայացքից»,- ասել է Մարտինը՝ կարմրելով: