Ջոլին պատրաստվում է հարաբերություններ սկսել կանանց հետ
Անջելիա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը բուռն քննարկումների տեղիք տվեց ամբողջ աշխարհում: Ոմանք ասում են, որ Բրեդ Փիթը գտել է իր համար նոր հետաքրքրություն, ով հայտնի հոլիվուդյան դերասանուհի է, մյուսներն էլ պնդում են, թե Անջելինա Ջոլին ամուսնալուծվել է, քանի որ սկսել է նոր հարաբերություններ միլիարդատիրոջ հետ:
Այսօր արևմտյան լրատվամիջոցերը տարածել են ապշեցուցիչ նորություն. Ջոլին հրաժարվում է տղամարդկանցից՝ հօգուտ կանանց:
Հիշեցնենք, որ երիտասարդ տարիներին դերասանուհին սիրավեպեր է ունեցել երկու սեռի ներկայացուցիչների հետ: Նրա մեծ սերը ժամանակին եղել է Ջեննի Շիմիցը: Վերջինիս ընկերներից մեկը հայտարարել էր, թե Ջոլին ասել է ընկերուհուն, որ վերջ է դրել տղամարդկանց հետ հարաբերություններին և ցանկանում է հետագայում փորձել իրեն կանանց հետ:
Կանայք ծանոթացել էին 90-ականների սկզբին՝ «Կեղծ կրակ» ֆիլմի նկարահանման ժամանակ: Ավելի ուշ Անջելինան լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ նույնիսկ կամուսնանար ընկերուհու, բայց այդ ժամանակ նա հանդիպում էր Ջոնի Լի Միլլերի հետ, ում հետ էլ, ի վերջո, նա ամուսնացավ՝ լսելով Ջոլիի խորհուրդները: