Ջոն Լեջենդի կինը ցանկանում է դառնալ Քիմ Քարդաշյանի համար փոխնակ մայր
Քրիսսի Թեյգեն և Ջոն Լեջենդը առաջին անգամ ծնողներ են դարձել մի քանի ամիս առաջ: Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Լունան: Ինչպես բոլոր մայրերը, Քրիսսին նույնպես վայելում է իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունը և երջանիկ է, որ դուստր ունի:
Այժմ Թեյգան ցանկանում է օգնել, որպեսզի մեկ այլ երեխա ևս լույս աշխարհ գա: Access Hollywood-ին տված հարցազրույցում երաժշտի կինը խոստովանել է, որ նա կարող է դառնալ Քիմ Քարդաշյանի համար փոխնակ մայր:
Ըստ Քրիսսիի՝ ինքը հաճույք է ստանում հղիության գործընթացից և պատրաստ է նորից անցնել դրա միջով: Երիտասարդ մայրիկը նաև մեկնաբանել է Լոս Անջելեսի բնակիչների՝ արագորեն երեխա ունենալու ցանկությունը, ինչը, ըստ նրա, բնորոշ չէ Նյու Յորքին, որտեղ մարդիկ նախ մտածում են իրենց կյանքի, կարիերայի մասին, ապա երեխա ունենալու: