Պենելոպա Կրուզը կմարմնավորի Ջեյսմ Բոնդի նոր ընկերուհուն
Հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուզը 007 գործակալի մասին պատմող հաջորդ ֆիլմում կմարմնավորվի գործակալի ընկերուհու դերը,հայտնում է Yahoo! Movies-ը:
Կրուզը կլինի տարիքով ամենամեծ դերասանուհին, ով իրականացրել է այդ դերը: 007 գործակալի մասին պատմող հաջորդ ֆիլմի նկարահանումները սկսելու են 2014 թվականի ամռանը: Այդ տարվա ապրիլին էլ Կրուզը կդառնա 40 տարեկան: Բոնդի մասին նոր ֆիլմը դեռևս պաշտոնական անուն չունի: Ռեժիսորի պաշտոնն էլ դեռ ազատ է:
Հայտնի է, որ Ջեյմս Բոնդին կմարմնավորի Դենիել Քրեյգը, ով նկարահանվել է 007 գործակալի մասին պատմող 3 ֆիլմում' «Կազինո ռոյալ», «Ողորմածության քվանտը» և «Կոորդինատները Սքայֆոլ»: