Քենդել Ջենները հարազատ եղբոր դեմ է արտահայտվել
Անհարմար իրավիճակում է հայտնվել մոդել Քենդել Ջենները Ջեյմս Քորդոնի շոուի ժամանակ: Հրավիրված հայտնիները այդտեղ պետք է ընտրություն կատարեն՝ ազնվորեն պատասխանել սադրիչ հարցին կամ ուտել ինչ-որ գարշելի բան:
Քենդելին առաջարկել են խմել ձկներից պատրաստված հյութ կամ էլ պատասխանել շատ անհարմար հարցի՝ դասակարգել իր երեք զարմիկների անունները՝ լավագույնից վատագույն՝ Դրիմ (Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի դուստրը), Նորթ և Սենթ (Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երեխաները):
Աղջիկը ազնվորեն ասել է, որ Նորթն իր համար առաջին տեղում է:
«Ինձ միշտ դուր է եկել այդ անունը»,- ընդգծել է մոդելը՝ հավելելով, որ ամենավատ անունն իր համար Դրիմն է:
Թվում է՝ մայր ու դուստր համակարծիք են, քանի որ Քրիս Ջենները բացահայտ հայտարարել էր, որ այնքան էլ տպավորված չէ իր նորածին թոռնուհու անվամբ: