Իվանկա Թրամփը ներկա է գտնվել հոր և Ճապոնիայի վարչապետի հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին կայացած ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է օտար երկրի առաջնորդի հետ, ով այս պարագայում եղել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հանդիպումը կայացել է «Trump Tower»-ում՝ տևելով 1.5 ժամ:Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ վերջիններիս հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրամփի ավագ դուստր Իվանկա Թրամփը: Այս հանգամանքը ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը երկրի կառավարման գործում մտադիր է ներգրավել իր ընտանիքի անդամներին:
Ճապոնիայի վարչապետը ասել է, որ հանդիպումն անցել է «ջերմ մթնոլորտում»՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդուց. նա միայն ասել է, որ Թրամփը վստահության արժանի առաջնորդ է: