Նախկին կալանավայր Բիգ Բենը
Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։
Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ-ին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։
Ժամացույցի ամեն 4 ձողից հետո գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է
«Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորիա I-ին»։
Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։
1504 թ-ին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։