Ինչպես կդասավորվեն ռուս-ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ երկրի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության ուղիների որոնումը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ես հույս ունեմ, որ ընտրված նախագահը կշարունակի համագործակցություն որոնել Ռուսաստանի հետ։ Բայց նաև հույս ունեմ, որ նա կդիմակայի Ռուսաստանին այն հարցերում, որտեղ մեր հայացքները տարբերվում են»,- ասել է Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակը գնահատել էին ոչ բավարար և հանդես եկել հարաբերություններն ակտիվ աշխատանքների միջոցով կարգավորելու առաջարկով: