Ժիրինովսկին առաջարկել է գնահատել պատգամավորների բառապաշարը
Ռուսաստանի Լիբերալ դոմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անհրաժեշտ է համարում ոչ միայն պատգամավորների հաճախելիությունը, այլև լիագումար նիստերին նրանց ելույթների քանակը հսկել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ըստ Ժիրինովսկու՝ պատգամավորների ելույթների հաճախությունը գնահատելու համար կարելի է հատուկ ծառայություն ստեղծել։
Նա նաև հիշեցրել է, որ պատգամավորները պետք է մասնակցեն կրոլ սեղաններին, խորհրդարանական լսումներին, ինչպես նաև ընդունեն քաղաքացիներին ու լսեն նրանց խնդիրները: