Էրդողանն Արևմուտքին մեղադրել է «ԻՊ»-ին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, հայտնել է, որ Արևմուտքն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմնավորման անդամներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
Էրդողանը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբորումը ոչ մի կապ չունի իսլամի հետ:
«Սրանք մարդասպաններ են, որոնք թափում են մուսուլմանների արյունը, և որոնց պետք է ոչնչացնել: Հակառակ դեպքում ո՛չ Թուրքիայում, ո՛չ Պակիստանում և ո՛չ էլ ամբողջ իսլամական աշխարհում կայունություն չի լինի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ եերկիրն ակտիվ պայքար է մղում «ԻՊ»-ի դեմ: