Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը բողոքարկել է իր վարչական կալանքը
«Gelandewagen»-ով փողոցային ավտոմրցարշավների մասնակից Մառա Բաղդասարյանը բողոքարկել է իր 14 օրվա վարչական կալանքը։ Դատարանը նրա բողոքարկումը կքննի նոյեմբերի 18-ին։ Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյի կատարած հայտարարութանը։
«Դատարան է դիմվել նոյեմբերի 15-ի որոշումը բողոքարկելու հետ կապված, որով 14-օրյա կալանք է սահմանված եղել: Դատական նիստը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Մոսկվայի ժամանակով 9:30-ին»,-ասվում է Տիմոշենկոյի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին ձերբակալել էին նոյեմբերի 6-ին՝ Մոսկվայի Լենինի պողոտայում։ Նա խախտել էր մեքենայի կայանման կանոնները, ինչպես նաև նրան մեղադրում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը չվճարելու մեջ: