Զախարովան զայրացել է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լիմայում հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայի խնդիրը, հակառուսական և RT հեռուստաալիքի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցերը։ Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կատարած հայտարարությանը:
Զախարովան նաև նշել է, որ, եթե Պետդեպում RT հեռուստաալիքի նկատմամբ շարունակվի նույն վերաբերմունքը, ապա ՌԴ ԱԳՆ ճեպազրույցների ժամանակ ամերիկացի լրագրողների համար առանձին տեղ կհատկացվի։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն զայրացնող իրավիճակին, երբ երեկ՝ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպում հայտարարել էին, որ RT-ին չեն դասում մյուս հարգարժան լրատվամիջոցների շարքը»,-հայտարարել է Զախարովան: