ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփփերը ԱՄՆ կոնգրեսում լսումների ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Երեկ երեկոյան ես դիմում եմ ներկայացրել հրաժարականիս մասին»,- ասել է նա և հավելել, որ հիմա ԱՄՆ-ն բախվում է իր աշխատանքի ավելի քան 50 տարիների ընթացքում «ամենալուրջ մարտահրավերներին»։
Բացի դա, նա նշել է, որ այս պաշտոնում նրան մնացել է աշխատել 64 օր: