Լուկաշենկոն մեղադրել է Քադիրովին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ափսոսում է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մինչև հիմա չի այցելել Մինսկ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Այստեղ մեղքն իմը չէ, այլ Ռամզան Քադիրովինը, ով երկու անգամ պատրաստվում էր այստեղ գալ: Ամբողջական ծրագիր կար, որը մենք պետք է ուսումնասիրեինք Բելառուսում»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կհանդիպի Քադիրովին:
«Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք կհանդիպենք: Մենք պատրաստ ենք շարժվել դեպի ձեր հանրապետությունն այնքանով, որքանով մենք ենք պայմանավորվել ձեզ հետ»,- նշել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ Բելառուսը պատրաստ է ուսումնասիրել Չեչնիայի տնտեսական հնարավորությունները և այնտեղ ուղարկել մասնագետների, ում միջոցով Չեչնիայի կողմը կցանկանար երկկողմանի համագործակցություն հաստատել: