Չղջիկն ընդհատել է Ադելի համերգը (տեսանյութ)
Չղջիկն ընդհատել է բրիտանացի երգչուհի Ադելի համերգը Մեքսիկայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Երգչուհին ելույթ էր ունենում Մեխիկոյում: Շոուի ընթացքում Ադելը սկսել է վազել բեմով: «Այնտեղ չղջիկ է,- հայտնել է երգչուհին,- Բարի գալուստ Մեքսիկա: Ես երջանիկ եմ այստեղ լինելու համար, սակայն չղջիկը, Աստված իմ»,- ասել է նա՝ հավելելով հայհոյախառն արտահայտություններ:
Այնուհետև համերգը շարունակվել է: Պատահարի ձայնագրությունը սոցիալական կայքերի հիթ է դարձել;
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադելն առաջին անգամ կայցելի Ավստրալիա համերգային շրջագայություններով: