Թուրքիայում վիրավորների թիվը հասել է 530-ի
Թուրքիայում արդեն 7-րդ օրն է, ինչ շարունակվում են անկարգությունները, որոնք հրահրվել էին իշխանությունների կողմից' Թաքսին շրջանում գտնվող Գեզի զբոսայգին վերացնելու և դրա տեղում առևտրի համալիր կառուցելու որոշման հետևանքով:
Վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի մասսայական ցույցեր և բախումներ ոստիկանության հետ, որոնք ցրվել են արցունքաբերի գազի միջոցով:
ԶԼՄ-ները հաղորդում են 530 վիրավորների և 2320 ձերբակալվածների մասին: