Թրամփի փեսան բարձր պաշտոն կստանա Սպիտակ տանը
Ջարեդ Քուշները՝ «The New York Observer»-ի ղեկավարը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան, ով նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խորհրդականի պաշտոնում էր, կարող է զբաղեցնել Սպիտակ տան կարևորագույն պաշտոններից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Համաձայն Թրամփի ընկերությանը մոտ կանգնած մարդկանց հաղորդագրության՝ Քուշների թեկնածությունը դիտարկվում է որպես նոր քարտուղարությունում որոշակի դեր ունեցող մեկը: Ինչպես գրում է թերթը, հավանաբար նա կզբաղեցնի ավագ խորհրդականի կամ հատուկ իրավաբանական խորհրդատուի պաշտոնը:
Նաև նշվում է՝ հնարավոր է, որ Քուշները պահպանի իր ազդեցիկ դերը Սպիտակ տանը առանց որևէ պաշտոնի, այլ ոչ պաշտոնական իրավիճակում:
Ավելի վաղ լրատվամիջցները անվանել էին Թրամփի նախագահության շրջանի 7 առանցքային անձանց: