Ձերբակալվել է Վանի քաղաքապետը
Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայան ձերբակալվել է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ձերբակալված քաղաքապետը Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության անդամ է, որին Անկարան մեղադրում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ (արգելված է Թուրքիայում):
Նշվում է, որ Քայան արդեն դատապարտված եղել է վերոնշյալ կուսակցության հետ կապվածության մեղադրանքով:
Ավելի վաղ թուրքական դատարանը ձերբակալել էր Քուրդ ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության պատգամավորին: