Պուտինը պետք է պատժվի. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ սենատոր Սյուզան Քոլինզը (Հանրապետական կուսակցություն) հայտարարել է, որ անհրաժեշտ է քննել ՌԴ-ի կողմից կատարված կիբեր հարձակումները, որոնց շնորհիվ Կրեմլը կարողացել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: Այս մասին հայտնում է CNN- ը:
«Մի պահ պատկերացնենք, որ մենք հավատում ենք, թե Ռուսաստանի կառավարությունը վերահսկել է երրորդ կազմակերպություններին, որոնք, հաքերական գործունեության օգնությամբ միջամտել են մեր ընտրությունների ընթացքին, պարզ է դառնում, որ դրան պետք է հետևի պատիժը: Պուտինը պետք է պատժվի», - ասել է Քոլինզը:
Նշվում է, որ այս հայտրարությունը հակասում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրություններին՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Մենք Թրամփի հետ հստակ տարակարծություններ ունենք», - ասել է նա՝ հավելելով, որ կփորձի ամեն ինչ անել, որպեսզի օգնել նախագահին իր պաշտոնում: