Ռուսական նոր ռազմակայաններ Հայաստանում անհրաժեշտ չեն. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ռուսական նոր ռազմակայանների ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր չէ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները ներառու այն տարրերը, որոնք հետագայում պահանջարկ կունենան: Հետևաբար, փոքր Հայաստանում, ես կարծում եմ, բավարար է մեկ ռազմաբազան, պարզապես անհրաժեշտ է այդ ռազմաբազային տալ ռազմական իշխանության», - ասել է նախագահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով հաստատվում էր Ռուսաստանի և Հայաստանի համատեղ զինված ուժերի խումբ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը: