ԱՄՆ Կոնգրեսում նախագահական ընտրությունների անմիջական համակարգին անցնելու նախագիծ են առաջարկել
Կալիֆորնիա նահանգից սենատոր Բարբարա Բոքսերը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել առաջարկ, որի նպատակն է կազմակերպել նախագահի անմիջական ընտրություններ: Այս մասին հաղորդում է Fox News- ը:
Ըստ նրա՝ ընտրական համակարգը ընտրողների համար դարձել է «ոչ ժողովրդավարական և հնացած»:
Նշվում է, որ տվյալ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, դատապարտված է ձախողման, քանի որ Կոնգրեսի մեծ մասը հանրապետականներ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն Հիլարի Քլինթոնը առաջ էր անցել իր մրցակից, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից 1 մլն ձայնով: Ընտրական անուղղակի համակարգի շնորհիվ, որի արդյունքում ժողովուրդը քվեարկում է այս կամ այն թեկնածուին աջակցելու համար, հաղթանակ էր տարել Դոնալդ Թրամփը: