Դժվար է գտնել ավելի տարբեր մարդկանց, քան ես ու Թրամփն ենք. Օբամա
Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման Աթենքում ելույթ ունենալիս խոսել է իր` նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարբերությունների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sky News»-ին:
«Դժվար է գտնել ավելի տարբեր մարդկանց, քան ես ու Թրամփն ենք: Սակայն ահա այդպես է աշխատում դեմոկրատիան»,- հայտնել է նա:
Բարաք Օբաման նշել է, որ «իրենց ապագայում ամեն ինչ կարգին կլինի», և հաստատել է, որ խոստացել է մոտակա շաբաթների ընթացքում աշխատել Դոնալդ Թրամփի թիմի հետ:
Ավելի վաղ Օբաման մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում հայտնել էր, որ իրեն հաջորդող Դոնալդ Թրամփին, հնարավոր է, պետք լինի «ուղղել» իր բնավորության որոշ գծեր: