Քլոե Քարդաշյանի վիճակն անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)
Քլոե Քարդաշյանի երկրպագուներն անհանգստացած են. «Instagram»-ի լուսանկարներում նա գնալով ավելի նիհար է երևում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նա գրեթե չի բաժանվում նիհարեցնելու կորսետից, պարբերաբար հարցազրույցների ընթացքում կիսվում է ավել քաշի դեմ պայքարելու միջոցներով և լուսանկարներ է հրապարակում, որոնց նայելով՝ կարելի է տեսնել նրա ջանքի արդյունքները:
Քլոեն գրում է. «Նույնիսկ նկարահանումների ժամանակ չեմ բաժանվում կորսետից, որն օգնում է պատրաստվել տոնական ժամանակաշրջանին և հիանալի տեսք ունենալ»: