Որքա՞ն է վաստակել Կիրկորովը մեկ երգի համար
«Жестокая любовь» երգով Ֆիլիպ Կիրկորովը վաստակել է 393 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնել է իրավաբան Իգոր Տրունովը` ֆրանսիական «Space» խմբի շահերի ներկայացուցիչը, ով երգչին մեղադրել է այդ ստեղծագործությունը պլագիատ անելու մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մենք այժմ հավաքում ենք մեր աստղի՝ Ֆիլիպ Կիրկորովի եկամուտների մասին բոլոր տվյալները դատական քննության համար: Ստացել ենք հյուրախաղերից ստացվող եկամուտների մասին տվյալները: Թվերը, իհարկե, տպավորիչ են: Եվ տպավորում են այն թվերը, որոնք ստացվել են այն երգի կատարման միջոցով, որի մասին մենք խոսում ենք»,- հայտնել է Տրունովը:
Նա հավելել է, որ Կիրկորովի դեմ առաջ քաշված պնդումները կարող են ընդլայնվել, եթե թիմը հայց ներկայացնի տվյալ երգի հեղինակային իրավուքների վերաբերյալ:
«Space»-ը ֆրանսիական խումբ է, որը ստեղծվել է 1977 թվականին: