Բրեդ Փիթը հայտնի դերասանուհու հետ սիրավեպ ունի
Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի հայտնի դերասանուհու հետ: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով «Grazia» ամսագրին:
Անջելինա Ջոլիի նախկին ամուսնու նոր ընտրյալի անունը չի հաղորդվում: Աղբյուրը միայն նշում է, որ Բրեդ Փիթն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է հոլիվուդյան դերասանուհու հետ:
«Կինը, ում սիրահարված է Բրեդը, իմ ընկերուհին է, և ես նրան խոստացել եմ չտալ անունը: Միայն կարող եմ ասել, որ նրանք իսկապես սիրահարված են»,- նշել է զրուցակիցը հարցազրույցի ընթացքում:
Այն դերասանուհիների շարքում, ում հետ կարող է Բրեդ Փիթը սիրավեպ ունենալ, տալիս են Մարիոն Քոթիյարի անունը, ով վերջերս հոլիվուդյան դերասանի հետ նկարահանվել է «Դաշնակիցներ» ֆիլմում: Քննարկվում են նաև Ջենիֆեր Հարների և Լիզզի Կապլանի անունները: