«ԻՊ»-ը փորձել է մոտենալ Ալլա Պուգաչովային և Մաքսիմ Գալկինին
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան ամուսնու` Մաքսիմ Գալկինի հետ ապրում է ՌԴ գյուղերից մեկում գտնվող իրենց առանձնատանը, որի մոտ մի քանի օր առաջ ձերբակալվել է մուսուլման մի կին: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Այդ կինը, ով հագնված է եղել ազգային ոճով, մեծ պայուսակով մի քանի ժամ շրջել է աստղային ընտանիքի սեփական տան մոտ: Անվտանգության աշխատակիցները սկսել են նրա պահվածքը տարօրինակ համարել: Շուտով նրանք կանչել են իրավապահ մարմիններին:
Ոստիկանները կանգնեցրել են նրան` փաստաթղթերը ստուգելու համար: Ահա այդ ժամանակ էլ կինը ցույց է տվել իր ոչ ադեկվատ պահվածքը:
Նա հաղորդել է, որ իր անունը Մադինա է, և նա իբրև թե Ալլահի առաքյալն է, վերջերս երազ է տեսել, որից հետո հասկացել է, որ Ալլա Պուգաչովան իրեն է սպասում: Մադինան գումար է հավաքել և ուղևորվել Ռուսաստան:
Թվում է, թե կինը կարող էր պարզապես երգչուհու երկրպագուհին լինել, սակայն փաստաթղթերը ստուգելիս նրա մոտից մեծ քանակությամբ կասկածելի գրականություն է հայտնաբերվել, և թե որտեղից են դրանք, հայտնի չէ: Իսկ կինը հայտնել է, որ առաջին անգամ է տեսնում դրանք:
Քանի որ այժմ բավականին տարածված է ՌԴ-ում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրումը, կնոջը ձերբակալել են: