Իսրայելը Թուրքիայում դեսպան ունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնը կզբաղեցնի վարչապետի՝ արտաքին գործերի հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը նախքան պաշտոնական այցով Պակիստան մեկնելը:
«Մենք Իսրայելի դեսպան ենք նշանակում պարոն Քեմալ Օքեմին՝ մեր վարչապետի խորհրդականին: Իսրայելական կողմը ևս նշանակել է իր դեսպանին», - հայտարարել է Էրդողանը:
Ինչպես հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայում արտաքին և լիազոր դեսպան է նշանակել Լոնդոնի իր դեսպանատան նախարար-խորհրդական և Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էյթան Նաէին:
Թուրքական դիվանագիտությունը ակնկալում է դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նշանակման կարգը ավարտել կարճ ժամկետներում: