Սինդի Քրոուֆորդը վաճառում է 60 մլն դոլար արժողությամբ իր առաձնատունը
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը և նրա ամուսին Ռենդի Գերբերը երկրի վրայի իրենց մի կտոր դրախտը գնահատել են 60 մլն. դոլար:
Հիսունամյա Սինդին 1944 թ.-ին կառուցված տունը գնել է 2005 թվականին 50 մլն դոլարով: Տասը տարի ապրելով այդ տանը՝ հայտնի ամուսիններ Քրոուֆորդը և Գերբերը ավելացրել են իրենց տան արժեքը տասը միլիոնով:
Գնորդը ձեռք կբերի շքեղ առանձնատան, որն ունի ջակուզի, սպա-սրահներ, հանդերձարաններ, բուխարի և երեք ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, ինչպես նաև հսկայական այգի՝ երեք հեկտար տարածությամբ և խենթացնող տեսարան դեպի օվկիանոս: