Մեգան Մարքլը իր ապագան է պլանավորում արքայազն Հարրի հետ
Հայտնի չէ, թե ինչպես է բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Հարրին տեսնում իր ապագան իր սիրելիի՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ, բայց աղջիկն իր վարդագույն երազանքներում արդեն տեսնում է իրեն եթե ոչ որպես ամենահայտնի կարմրահեր երիտասարդի կին, ապա առնվազն՝ հարսնացու:
35-ամյա դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա երջանկությունից «յոթերորդ երկնքում է»:
«Նա անում է ամեն ինչ, որպեսզի իրենց հարաբերությունները շարունակվել են և պատրաստ է ցանկացած զոհողության հանուն իրենց սիրո: Մեգանը իսկական հեքիաթում է»:
Այն բանից հետո, երբ աշխարհը տեղեկացավ մասին, որ 32-ամյա արքայազնը սիրավեպ է սկսել դերասանուհու հետ, վերջինս փորձում է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույն ուշադրության արժանանա:
Նրա մտերիմներն ասում են, որ Մեգանը դարձել է ավելի գաղտնապահ, չի վստահում նույնիսկ ընկերներին: Նա ցանկանում է լուրջ հարաբերություններ կառուցել արքայազնի հետ, եթե հաջողվի, նա կդառնա նրա կինը: