Տեխասի անջատողականները ցանկանում են դուրս գալ ԱՄՆ կազմից Թրամփի երդմնակալությունից հետո
«Texas Nationalist Movement» շարժման առաջնորդ Նաթան Սմիթը հայտարարել է, որ Տեխասի անջատողականները հույս ունեն խաղաղ հանրաքվեով դուրս կգան նահանգի կազմից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո:
Ըստ Սմիթի՝ նահանգը չի փոխել իր՝ Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու որոշումը նախագահական ընտրություններից հետո: Միևնույն ժամանակ կազմակերպության առաջնորդը նշել է, որ նահանգի բնակչության համար պայքարը քաղաքական, տնտեսական և մշակութային անկախության համար հիմնական խնդիրն է:
«Մենք նախկինի նման կարծում ենք, որ ոչ ոք չի կարողանա կառավարել Տեխասն ավելի լավ, քան տեխասցին: Ընտրություններից անմիջապես հետո մենք տեսանք հետաքրքրության ալիք մեր շարժման նկատմամբ: Մենք նաև շարունակում ենք աշխատել խաղաղ քաղաքական գործընթացների շրջանակներում, ինչը թույլ կտա արդարացիորեն կազմակերպել տարածաշրջանի անկախության համար քվեարկությունը», - ասել է Սմիթը: