Ռոուլինգը իր նոր գրքում քաղաքական ենթատեքստ է ներդրել
Բրիտանացի արձակագիր Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ քաղաքական ենթատեքստ է ներդրել Հարրի Փոթթերի աշխարհի մասին պատմող նոր՝ «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակավայրերը» ֆիլմի սցենարում: Այս մասին նա ասել է The Times-ին:
«Պատմությունը հորինվել է երեք ու կես տարի առաջ, երբ ես հստակ պատկերացնում էին այն, ինչն ինձ թվում էր, որ բարձրացնում է քաղաքականության մեջ պոպուլիզմը և ցանկությունը խախտել ստատուս-քվոն: Իհարկե, այդ հարցերը այսօր էլ մնում են արդիական», - ասել է գրողը ֆիլմի եվրոպական պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոնդոնում նոյեմբերի 15-ին: