Թուրքիայում մասայական բողոքի ակցիաները շարունակվում են
Թուրքիայում Գեզի զբոսայգու պահպանության համար բողոքները դեռ շարունակվում են:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի փոխանցմամբ' Անակարայում ցուցարարները շարժվել են դեպի կառավարության շենք, ինչին միջամտել են իրավապահ մարմինները: Ցուցարաներին փորձել են ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով:
Սոցցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Անկարայում ոստիկանությունը ցուցարների վրա իրական փանփուշտներով կրակ է բացել: Սակայն Անկարայի առողջապահության նահանգային վարչությունը հերքել է' հայտարարության մեջ նշելով, որ փամփուշտից վիրավորված անձինք հիվանդանոցներում չկան:
Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 200 ցուցարարի:
Վերջին օրվա ցուցերը անհանգիստ են անցել նաև Իզմիրում: Ցուցարարները հարձակվել են Իզմիրում գտնվող իշխող կուսակցության շենքի վրա' հրդեհելով այն: Նշվում է, որ շենքը այլևս շահագործման ենթակա չէ:
Տեղեկացնենք, որ մայիսի 28-ից սկսված բողոքի ելույթները ուղղված են Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությանը, որը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտժվի:
Նշվում է, որ ցույցերի և բախումների հետևանքով պետությունը մեծ վնասներ է կրել:
Վարչապետ Էրդողանը ներկայացնելով հունիսի 1-ից մինչև հուլիսի 2-ի ժամը 11-ի դրությամբ առկա վասների չափերը, նշել էր, որ 24 ժամվա ընթացքում 89 ոստիականկան, 42 սեփական մեքենա, 4 ավտոբուս, 4 սեփական կառույց, 94 աշխատանքային գրասենյակ, 1 ոստիականական տեղամաս, կանգառներ քանդվել են, այրվել, ավերվել: