Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը կամ Չինական մեծ պարիսպը
Չինական մեծ պարիսպ (Երկար պատ 10000 լի երկարությամբ), ճարտարապետական հուշարձան Չինաստանում։ Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է ճյուղավորումները ներառյալ)։ Չինական մեծ պարիսպը մարդկության երբևէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցն է։
Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ.թ.ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ «Հարվածային շինարարությանը», ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։ Միջնադարում կառույցը երբեմն ամայության էր մատնվում, այն էլ այնպիսի, որ 13-րդ դարում Չինաստան այցելած իտալացի Մարկո Պոլոն կառույցի մասին չի հողորդում որևէ տվյալ։ Հետագայում պարսպի շինարարությունը շարունակվել է, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար։
Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։