Աթենքում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Օբամայի այցի դեմ հանրահավաքը ցրելու համար
Աթենքում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Օբամայի այցի դեմ հանրահավաքը ցրելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ ցուցարարների թիվը մոտ 3000 է եղել: Ոստիկանությունը սկսել է գործել, երբ ցուցարարները փորձել են մտնել փակ գոտի:
Արդյունքում, ցուցարարները, որոնք զինված էին այրիչ խառնուրդով շշերով ու մահակներով փորձել են ճեղքել ոստիկանների շարքը։
Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, սակայն, բարեբախտաբար, բախման արդյունքում ոչ ոք չի տուժել: