Պուտինն Ուլյուկաևին ազատել է Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Ուլյուկաևին ազատել է Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից՝ վստահությունը կորցնելու կապակցությամբ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանն ու Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուլյուկաևի գործով ծանրակշիռ ապացույցների առկայության մասին։ Նախարարի ձերբակալության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին։
Քննչակա կոմիտեի տվյալներով՝ նա 2 մլն դոլարի չափով կաշառք էր վերցրել, որպեսզի դրական գնահատական տա, ինչի շնորհիվ «Ռոսնեֆթը» կկարողանար իրականացնել «Բաշնեֆթի» պետփաթեթը ձեռք բերելու գործարքը։
Դատարանը Ուլյուկաևի նկատմամբ խափանման միջոց է սահմանել տնային կալանքը՝ մինչև 2017 թվականի հունվարի 15-ը։