Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի նկատմամբ կալանքը երկարաձգվել է 14 օրով
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Մոսկվայում «Gelandewagen» մակնիշի մեքենայով մրցավազքերի մասնակցող Մառա Բաղդասարյանի նկատմամբ սահմանված վարչական կալանքի ժամկետը երկարաձգվել է 14 օրով: Այս մասին հաjտնել է մոսկովյան դատարանի մամլո քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:
Նրա խոսքով՝ կալանքի երկարաձգման համար հիմք է ծառայել երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները չվճարելու մասին արձանագրությունների նոր խմբաքանակի վերանայումը:
Դատարան ներկայացված արձանագրությունները թվով 51-ն են: