Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետի հետ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Նշվում է, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում: Թուրքիայի վարչապետը ՌԴ այցելում է պաշտոնական այցով:
Հիմնական քննարկվող թեմաների շարքում ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են, որոնք կապված են առևտրի, տրանսպորտի, էներգետիկ մի շարք նախագծերի և այլ հարցերի հետ;