Օբաման հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների երկարացման մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունաստանի վարչապետ Ալեքսիս Սիպրասի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաների երկարաձգման հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ինֆորմացիոն հարցերը կապված ահաբեկչական գործողությունների հետ:
«Մենք կարծում ենք, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն Ուկրաինայի հետ չի կատարի Մինսկի համաձայնագրով նախատեսված դրույթները»,-հայտարարել է Բարաք Օբաման: