Քիմ Քարդաշյանի ամուսինը գաղտնի մեկնել է Մոսկվա
Անցյալ հանգստյան օրերին, հայտնի, սկանդալային ռեփեր, Քանյե Ուեսթը գաղտնի Մոսկվա է մեկնել: Այս մասին գրում Rabler.ru-ն:
Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ Մոսկվա այցելության պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա այցելության ընթացքում հանդիպել է ռուս դիզայներ Գոշային: Նշվում է, որ դիզայներն ու ռեփերը միասին գոծնական հանդիպում են անցկացրել:
Ռեփերի երկրպագուներն իրենց միկրոբլոգում գրում են, որ Գոշան և Քանյեն համատեղ հավաքածու են տեղծելու, որը նմանը չի ունենա: