«Ֆաշիզմն» ու «ռասիզմը» Թրամփի հաղթանակից հետո համացանցում դարձել են ավելի հայտնի
Ինչպես նկատում է Gizmodo.com-ը՝ «ֆաշիզմ» եզրույթը դարձել է «Google»-ի որոնումներում ամենատարածված բառը այն օրը, երբ Դոնալդ Թրամփը հռչակվել է ընտրությունների հաղթող:
Այդ օրվանից սկսած՝ բառարաններ և հանրագիտարաններ հրատարակող «Merriam-Webster» ընկերության կայքում օգտվողները ավելի հաճախ որոնում են «քսենոֆոբիա», «ֆաշիզմ» և «ռասիզմ» բառերի բացատրությունները:
Բացի այդ, օգտագործողները փնտրում են նաև «սոցիալիզմ» և «մոլեռանդ» բառերի բացատրությունները: