Մունկի «Կամրջի վրայի աղջիկները» նկարը վաճառվել է 54,5 մլն դոլարով
Նյու Յորքում կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Կամրջի վրայի աղջիկները» կտավը: Այս մասին հաղորդում է Boston Herald-ը:
Նշվում է, որ կտավը վաճառվել է 54,5 մլն դոլարով, այն դեպքում, երբ դրա մոտավոր արժեքը կազմել է 50 մլն դոլար:
Այս կտավի առաջին տարբերակները ստեղծվել են 1900-1901 թթ. ժամանակահատվածում Օսգորստանում, որտեղ սիրում էր իր ամառային հանգիստը վայելել նկարիչը:
Ի տարբերություն նկարչի ավելի վաղ աշխատանքների, որոնք հաճախ առաջանում էին հակասական արձագանք, այս կտավը դրականորեն է ընդունվել քննադատների ու հասարակության կողմից: