Վաճառքի է հանվել Կալոյի՝ նախկինում չցուցադրված նկարը
Երբեք հրապարակայնորեն չցուցադրված մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի նկարը կվաճառվի աճուրդի ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այդ նկարը «Վզնոցով աղջիկը» (1929) դիմանկարն է:
Աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 22-ին: Վաճառքով զբաղվում է «Sotheby's» աճուրդի տունը: Ըստ նախնական հաշվարկների՝ նկարի արժեքը տատանվում է 1.5 մլն-ից մինչև 2 մլն դոլար:
Ինչպես տեղեկացրել են աճուրդի տնից՝ այն 60 տարիների ընթացքում խնամքով պահվել է Կալիֆորնիայի տներից մեկում: Նկարը կախված է եղել բնակարանի մութ մասում, և գույները նախկինի պես վառ են:
Նկարը վաճառքի է հանել Կալոյի սպասուհին, ով արդեն 90 տարեկան է: