Ռոբ Քարդաշյանը նախկին խորթ հորը մոտ չի թողնում իր երեխային
Դրիմ Ռենեն՝ Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի առաջին համատեղ երեխան, մի քանի օր է տանն է, և այս ընթացքում նրան այցելել են երջանիկ ծնողների գրեթե բոլոր հարազատները, բացի Քեյթլին Ջեններից՝ Ռոբի նախկին խորթ հորից, ով փոխել է իր սեռը:
«Քեյթլինը և Ռոբը այնքան էլ մտերիմ չեն այժմ, ինչպես այն ժամանակ, երբ վերջինս տղամարդ էր: Քեյթլինն արդեն տեխնիկապես ոչ մի կապ չունի որևէ Քարդաշյանի հետ», - ասել է իրազեկ անձանցից մեկը:
Ռոբը, ում Բրյուսը մեծացրել է հարազատ որդու նման՝ փոխարինելով հանգուցյալ հորը, եղել է միակը ամբողջ մեծ ընտանիքում, ով չի համակերպվել խորթ հոր սեռափոխության որոշման հետ: Սա դարձել է խոչընդոտ նրանց սերտ հարաբերություններում:
Բայց իրազեկ անձինք պնդում են, որ Ջենների բացակայության պատճառը ոչ թե Քարդաշյաններն են, այլ նրանց հարսը: Նա այնքան է սատարել իր դստերը՝ Քայլիին, երբ Չայնան նրան վիրավորել է, որ այժմ նրանց հարաբերությունները շատ լարված են, և Քեյթլինը անցանկալի անձ է նրանց տանը: