Թրամփը ցանկանում է, որ իր երեխանները տիրապետեն գաղտի տեղեկություններին
Միացյալ Նահանգներ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը ցանկանում է փոխանցել Թրամփի երեխաներին ազգային կարևորության գաղտնի տեղեկություններ: Այս մասին է գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Թրամփի օգնականները խնդրել են Սպիտակ տանը ուսումնասիրել միլիարդատիրոջ երեխաների՝ գաղտնի տեղեկատվություն համակարգ մուտք գործելու հնարավորությունը:
ԱՄՆ ներկա վարչակազմը պետք է նշանակի Թրամփի երեխաներին ազգային անվտանգության հարցերով օգնականների պաշտոնում, որպեսզի կարողանան մուտք գործել գաղտնի տեղեկատվության համակարգ: Սակայն Թրամփը ինքը կարող է անել դա 2017 թվականի հունվարին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո: Այս դեպքում երեխաները պետք է անցնեն ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից պարտադիր ստուգումներ:
Նաև նշվում է, որ որոշ դեպքերում, գաղտնի տեղեկություններին տիրապետելու համար պարտադիր պետք է զբաղեցնել պետական պաշտոն: