Հայտնի են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար հիմնական թեկնածուները
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը համարվում են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար հիմնական թեկնածուները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ միլիարդատիրոջ խորհրդականները ընկալում են վերջինների թեկնածուությունը որպես հիմնական, սակայն վերջնական որոշումը կայացվելու է առաջիկա շաբաթների ընթացքում:
Նշվում է, որ Ջուլիանին Թրամփի վաղեմի բարեկամն է և նրա ամենամոտ օգնականը: Իր հերթին Բոլտոնը պահպանողական դիվանագետ է, ով անցյալ տարի ԱՄՆ-ին հորդորել է ռումբ գցել Իրանի վրա:»: