Մոսկվայում և Ինգուշեթիայում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են «ԻՊ» 5 անդամ
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապված հինգ մարդու՝ Մոսկվայում և Ինգուշեթիայում ահաբեկչությունների պատրաստման համար: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱԴԾ տարածած հաղորդագրությանը:
Խումբը ստեղծվել է «ԻՊ» պատվիրակի կողմից, ով ոչնչացվել է հոկտեմբերի սկզբին Ինգուշեթիայում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ:
«Խմբի գործունեությունը, որը կապված էր «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ, ճնշվել է. այն նախատեսել էր ահաբեկչական գործողություններ կատարել Ինգուշեթիայի տարածքում և Մոսկվայում», - ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
Խմբի հինգ անդամների թաքստոցում հայտնաբերվել է հատուկ զինտեխնիկա, հինգ հրազեն, երկու ինքնաշեն պայթուցիկ սարք՝ յուրաքանչյուրը մոտ 10 կգ տրոտիլի քաշով, դիպուկահար հրացան և այլն: